«Հրապարակ» թերթը գրում է. «Գեւորգ Պապոյանի առաջարկած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին, բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ։ Մի քանի տասնյակ կառուցապատողներ, մեր տեղեկություններով, դիմել են Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում-քննարկում խնդրել: