«Փաստ» օրաթերթը գրում է. «լրատվամիջոցները, փաստաբանները, իրավաբանական համքարության առանձին համարձակ ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ վերջնանպատակ ունենալով դատարանները դարձնել մեկ անձի լիարժեք և անվերապահ կամակատար: Հասկանալի է, թե ով է այդ «մեկ անձը»: Դե ինչ, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի եռանդուն ջանքերը աննկատ չեն մնացել ու «ըստ արժանվույն» են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև «դրսում». ի մասնավորի, Դատավորների եվրոպական միության (European Association of Judges)՝ հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև է ընդունվել: