Քիչ առաջ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով կալանավորված զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալի ցանկությամբ դադարեցնում են իրենց փաստաբանական ծառայությունները: Փաստաբաններից Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ իրենց և իրենց պաշտպանյալի մոտեցումների միջև կա սկզբունքային տարբերություն ուստի պաշտպանություն շարունակելն անհնարին է դառնում: Պաշտպանները նաև տեղեկացրեցին, որ խափանման միջոցի հարցում դիրքորոշման փոփոխություն է եղել նաև Աշոտ Փաշինյանի մոտ։ Փաստացի պաշտպաններն ակնարկեցին, որ Աշոտ Փաշինյանը այլևս չի առարկում մեղադրյալի ազատ արձակման դեմ։