Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում․ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացին պատմության մեջ է հայտնվել, շտապօգնություն են կանչել ու նրան Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխել։ Ոստիկանությունից հայտնել են, որ ըստ քաղաքացու հաղորդման, իրեն Գյումրու համայնքապետարանում բարկացրել են, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում ինքը վնասել է գլուխը: Նա տեղափոխվել է «Գյումրի» Բ/Կ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն: