«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչո՞վ են Հայաստանում զբաղված փոխվարչապետների գրասենյակները։ Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրգորյանն ունի գրասենյակի ղեկավար, չորս խորհրդական, մեկ օգնական եւ մեկ արարողակարգի պատասխանատու։ Այսինքն՝ այսքան մարդ սպասարկում է Մհեր Գրիգորյանին։ մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրանն ունի գրասենյակի ղեկավար, երեք խորհրդական, երեք օգնական եւ Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն՝ պետով։