ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: