Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։