«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։