Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին և նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությունը: