Սոչիում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրների երկրորդ երիտասարդական համաժողովը, որին 150 երիտասարդ է մասնակցում։ Կազմակերպիչների խոսքով` միջոցառումն ուղղված է պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես ուշադրություն է դարձվում երիտասարդ գործարարներին, որոնք բիզնես գործընկերներ են փնտրում։ Հիմնական թեմաները, որոնք քննարկում են համաժողովի փորձագետներն ու մասնակիցները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային առևտուրն ու տեխնոլոգիաներն են։