ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների եվրասիական ընկերակցությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների և նոր տեխնոլոգիաների հիման վրա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական համաժողովի բացմանը այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։