Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի խումբ ներկայացուցիչներ մեկնարկում են World Challenge Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում: