Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։ Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանը իրար դեմ տրամադրելու համար, տեղեկանում ենք «Վրաստանի հայ համայնքի» հաղորդագրությունից։