Երևանի 19-ամյա մի բնակչուհի գողություն է արել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ նախորդ օրը գողացել են իր ոսկեղենը: Նրա խոսքով` նախկինում ևս իր բնակարանից պարբերաբար գողություն են արել, սակայն ինքը ոստիկանություն հաղորդում չի տվել: