Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհառակը, այդպիսով Արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։