«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում։