Ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործը դատարանում է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանի վարույթում։ Գործը դռնփակ ռեժիմով քննելու որոշում դեռևս կայացված չէ։ Նախնական դատալսումների օր է նշանակվել հունիսի 9-ին՝ ժամը 16.00-ին։