ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի: ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի: Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին: