Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած եւ արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մեկ ամիս է, ինր գտնվում է Մուրացանի ԲԿ-ի վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբոր վիճակը որոշ չափով կայունացել է, սակայն դեռ կշարունակի մնալ վերակենդանացման բաժանմունքում: