«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի: