Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։