Վարչապետի աշխատակազմը 2022թ. նախատեսել է 10 ծրագիր՝ 52 միջոցառմամբ։ Դրանց իրականացման համար հանրապետության պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 19,5 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 2-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։