ՀՀԿ-ն երբեք չի լքելու պայքարի խրամատը: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Շատերին թվում է՝ Նիկոլ Փաշինյանն Արևմուտքի հետ է խաղեր տալիս, բայց դա այդպես չէ: Նրա դաշնակիցը պանթուրքիզմն է: Նիկոլի նպատակը հետևյալն է՝ Ռուսաստանը հանել տարածաշրջանից, Հայաստանը նետել թուրքական վագրի բերանը ու գնալ Էրդողանին ասել՝ հաշիվը դո՛ւրս գրիր, ասա՛ գնամ ինչ անեմ: Բայց Արևմուտքն ու Ռուսաստանն այստեղ ունեն կենսական շահեր, և ոչ ոք նրան թույլ չի տա մանևրել»,- ասաց Շարմազանովը: