ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։