Ստեփանակերտում վիճաբանության ժամանակ քաղաքացիները հայհոյել են միմյանց, օդ կրակել․ ԱՀ դատախազություն

article-image

2023թ. մայիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան-17 հասցեում տեղակայված՝ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղում տարաձայնությունների պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Հ. Հ.-ի, և Ա. Հ.-ի, մյուս կողմից՝ Ա. Ա.-ի և Ա. Խ.-ի միջև, որի ընթացքում նշված անձինք, խմբով, անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ և խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով և հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ, որից հետո Հ. Հ.-ն իր անվամբ հաշվառված «MP BAIKAL 422» տեսակի ատրճանակի բռնակով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված՝ Ա. Ա.-ի վարմամբ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակուն և ջարդել այն, իսկ վերջինս, ենթադրաբար վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի ատրճանակով դեպի օդ արձակել է մեկ կրակոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն