«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի: Այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: