Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը հաջող են մեկնարկել Դուբայում անցկացվող «Dubai Open 2023» շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստները երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր և այժմ բաժանում են 14-22-րդ տեղերը: