Ոմանք դա չեն հասկացել մինչ այսօր: Փորձեմ բացատրել թարմ օրինակով: Օրերս ռուս քաղաքագետներից մեկը հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ հրաժարվելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ մղելուց և դա բացառապես ԼՂ ժողովրդի խնդիրն է: Հիմնավորելու համար իր այս տեսակետը, որն ամբողջությամբ, կրկնում եմ, ամբողջությամբ համահունչ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը, նա հիշատակում է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի օրինակները: