«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների քննարկման թիրախում: Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր: Բանն այն է, որ Թորոսյանը ԱԺ-ում երբեմն ընդդիմադիրների նման թունդ ելույթներ է ունենում, սուր քննադատում սեփական թիմակիցներին: