«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա սկզբին հայտարարվեց «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին: Սա Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ մի քանի երկրների համատեղ ծրագիրն է, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի նպաստել «Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»: