Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։