Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը տեղեկություն են ստացել, որը իրացրել են Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու։