«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առեւտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, եւ փողոցը կդառնա անվտանգ` վարորդների եւ ուղեւորների համար։