Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ժամանակ, որին նաև մասնակցում էր հրավիրյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցավ բանավեճ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա միջև այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթի ժամանակ հայտարարեց «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Փաշինյանը խոսք խնդրեց ու հայտարարեց, թե նման տերմիններն օգտագործվում են «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ» ի ցույց դնելու համար։