Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 12տոկոս ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ «Հայաստանին դժվար կլինի հասնել. այսօր մենք դա արձանագրել ենք։ Դա շատ բարձր, շատ լուրջ ցուցանիշ է», - ասել է ՌԴ նախագահը։