Մայիսի 24-ին իրավապահների իրականացրած օպերացիայի արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա.Ա.-ի մասին, նրա ենթադրյալ տեղաշարժը մի քանի ժամ հետախույզները վերցրել են իրենց հսկողության տակ ու արդեն մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում՝ հատուկ օպերացիայի շնորհիվ, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին, քանի որ 2022թ-ի նոյեմբերից նա հրազենի գործադրմամբ, առանձնապես ծանր սպանություն կատարելու կասկածանքով գտնվել է հետախուզման մեջ: