Արձագանքելով մայիսի 21-ին ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին՝ պատասխանատու պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, տրվել են շրջափակման պայմաններում ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: