Երկաթուղային ենթակառուցվածքում 2023 թվականի սկզբին գրանցվել է վթարների թվի աճ։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ «Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։