Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, 2022 թ-ին Պրահայում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է, որտեղ կողմերը հղում են արել 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, որով երկրները եղել են ԽՍՀՄ փլուզման ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։