2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը եւ Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետեւողական կերպով իրականացվող հակապետական եւ հակազգային քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ.