«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։