«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի խոստովանությունից մեկ օր անց ՔՊ-ական մեծամասնությունը երեկ հայտարարությունների ժամին ներկայացել էր գրեթե նույն տեքստով, որում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, որ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ դա արել են նախկինները։