Արցախի ԱԻ պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել։ Երեկ ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4բ բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։