ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է China Southern Airlines ընկերություն ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է երկու երկրների միջև առկա բարեկամական, առևտրային, տրանսպորտային և պատմական սերտ կապերի կարևորությունը: Արմեն Սիմոնյանը նշել է, որ երկու երկրների միջև զարգացած չէ ուղիղ օդային փոխադրումները և հույս հայտնել, որ հանդիպումը կծառայի այդ ուղղությունը զարգացնելուն: