Քննչական կոմիտեի քննիչները պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: