«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ էր խոսում լրագրողների առջև: Այդ նույն ժամանակ կառավարության շենքի առջև զոհվածների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները: