«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նոր պաշտոն ստացավ Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։