Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։ Այս մասին Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի բանակցություններին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում։