Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստում կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից: