1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը, իսկ 1991-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Սահմանադրության խախտում չէ, երբ Հայաստանը Բրյուսելում պայմանավորվել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ հաշվի առնելով, որ հայաստանի Գերագույն խչհուրդը որոշում է կայացրել, որ Արցախի կարգավիճակը հայ ժողովրդի տևական իղձերից ու նպատակներից մեկն է, իսկ Սահմանադրությունն իր ուժը ստանում է նաև ԳԽ որոշումից և անկախության հռչակագրից: